Բավ է պառակտվել
18-08-2016 11:44

Հիվանդանոցից դուրս է գրվել հուլիսյան դեպքերից տուժած վերջին քաղաքացին

Երեկ երեկոյան «Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել հուլիսի 17-ից սկսված իրադարձություննների հետևանքով հիվանդանոցային բուժում ստացող վերջին տուժածը։ Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ոստիկանությունը հավաքների ժամանակ կիրառել էր հատուկ միջոցներ, տուժել էր շուրջ 60 քաղաքացի. նրանք ստացել էին բեկորային վնասվածքներ, տարբեր աստիճանի այրվածքներ: