Բավ է պառակտվել
29-10-2015 11:05

Իտալիայի Ռավեննա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Ռավեննա (Ravenna) քաղաքը հոկտեմբերի 22-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Ռավենայի Քաղաքային խորհուրդի կողմից ընդունված բանաձեւում նշվում է, որ հաշվի առնելով Իտալիայում հայերի միության դիմումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ հայերի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչվել է ՄԱԿ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Իտալիայի պատգամավորների պալատի եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (հիշատակելով 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ պատարագի մատուցման ժամանակ նրա ունեցած ելույթը), Ռավեննայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ: