15-05-2015 15:07

Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի սիրո պատմության հիմքով մանկական գիրք է գրվել (լուսանկարներ)

Դիզայներ և նկարիչ Զաք Թեբալն այնքան է տարվել ռեփեր Քանյե Ուեսթի և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի պատմությամբ, որ որոշել է դրա մասին մանկական գիրք գրել:


Ավելի ճիշտ՝ դիզայները ոգեշնչվել է ոչ միայն սիրո պատմությամբ, այլև հայտնի ռեփերի Bound 2Gether տեսահոլովակով՝ համանուն ստեղծագործություն ստեղծելով փոքրիկների համար։

Պատմության գլխավոր հերոսը Քանյե անունով տղան է և նրա ճուտիկը՝ Քիմը, որոնք կորցնում և հետո կրկին գտնում են միմյանց։



«Bound 2-ը մանկական գրքի վերածելը լիովին նպատակային էր, քանի որ միակ լսարանը, որը չի գրավել Քանյեն, երեխաներն են։ Նրանք զրկված են այն կյանքի դասերից, որոնք կարող է իրենց տալ Քանյեն»,- ասել է Թեբալը։