22-12-2016 17:36

ՀՀ-ն կարող է հասնել 1915 թ. ցեղասպանության հետևանքների փոխհատուցմանը. պատմաբան

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն առաջարկում է 1915 թվականին տեղի ունեցած հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական դաշտ՝ փոխհատուցում ստանալու նպատակով:
« Այս տարի մենք ՝« Հայոց ցեղաստանությունն ու փոխհատուցման խնդիրը» անվանումը կրող միջազգային խոշոր գիտական կոնֆերանս ենք անցկացրել, որին մասնակցություն են ունեցել մասնագետներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Եվ մենք հանգել ենք այն եզրակացության, որ լուրջ քաղաքակա-իրավական հիմնավորում ունենք՝ միջազգային դատարանում հաջողության հասնելու համար»,- հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մելքոնյանը:
Չնայած դրան, Աշոտ Մելքոնյանը գտնում է, որ նման լուրջ քայլի գնալուց առաջ հարկավոր է մի շարք հարցեր հստակեցնել.« Նախ, հարկավոր է պարզել, թե ինչ ենք մենք պատրաստվում պահանջել՝ իբրև ցեղասպանության փոխհատուցում (ցեղասպանության հետևանքների դիմաց), երկրորդը՝ իբրև ՄԱԿ-ի անդամ երկիր, մենք պետք է հասնենք այն բանին, որ միջազգային իրավունքում որոշակի փոփոխություններ մտցվեն, քանի որ առկա են բացթողումներ՝ ցեղասպանությունների հետևանքները վերացնելու հարցում»,- ասել է ինստիտուտի տնօրենը:
Նա ընդգծել է, որ մինչ ցեղասպանության 100- ամյակը, գիտնականները խնդիր ունեին բարձրացնել այս հարցի վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածության մակարդակը, իսկ այժմ, առաջնահերթություններն այլ են:
« Մենք որոշել ենք «ճանաչում»-ից անցում կատարել դեպի «փոխհատուցում»: Ցեղասպանության 100- ամյա տարելիցից հետո շատ կարևոր է որոշել, թե ինչ գույքային, բարոյական և տարածքային փոխհատուցման մենք կարող ենք հավակնել՝ օրենքի տեսակետից: Այդ պատճառով մենք պետք է խոսենք, ո՛չ միայն ցեղասպանության, այլ նաև հայրենազրկության մասին»,- հայտարարել է Մելքոնյանը:
Պատմաբանի խոսքերով հայրենազրկման փաստը իրավական տեսանկյունից չունի վաղեմության ժամկետ, այդ իսկ պատճառով այս հարցը շատ ցավոտ է ընկալվում Թուրքիայի կողմից.« Կարող է տարածքային փոխհատուցման հարց կանգնել, մանավանդ, որ դրա համար կան իրավական հիմնավորումներ: Եվ այս համատեքստում արդեն կարևոր չէ, որ ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրությունում, ո՛չ թե ժամանակակից Թուրքիայում»,- կարծում է պատմաբանը:
Նշենք, որ 1915 թվականին տեղի ունեցաց հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Ավանդաբար Թուրքիան կտրականապես ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին 1,5 միլիոն հայերի ոչնչացման փաստը, և չափազանց ցավոտ է տանում՝ հայոց ցեղասպանության վերաբերալ իրեն ուղղված Արևմուտքի քննադատությունները:
Հայերի ցեղասպանության փաստը ճանաչվել է մի շարք երկրների կողմից: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են՝ Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: