31-10-2016 17:33

Երևանի պատմական կենտրոնը ոչնչացման վտանգի եզրին է

Հայկական մտավորականության ներկայացուցիչները մտահոգված են Երևանի պատմական կենտրոնի ոչնչացման վտանգի կապակցությամբ:

Նախկին «Առաջին տպարանի» շենքի ապամոնտաժումը, որը հոկտեմբերի 27–ին, օրը ցերեկով, պայթեցվեց շենքի սեփականատիրոջ թույլտվությամբ, մեծ իրարանցում առաջացրեց քաղաքի բնակիչների շրջանում և սոցիալական ցանցերում: Աղբյուրները հայտնում են, որ շենքը կառուցվել է նախորդ դարի 20-ականներին` Ալեքսանդր Թամանյանի մշակած նախագծի հիման վրա:

«Այս աղետը հարկավոր է կանգնեցնել: Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ նույնիսկ քաղաքացիական հասարակությունն ի վիճակի չէ ազդել տեղի ունեցած վրա: Նրանք դա արեցին (տպարանի պայթեցումը) գողական ձևով, բարբարոսաբար», - երկուշաբթի լրագրողներին ասաց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

Նրա խոսքով, Երևանում այդքան էլ շատ չեն ճարտարապետական նշանակություն ունեցող շինությունները, սակայն բոլորն էլ ունեն պատմական նշանակություն` ստեղծելով քաղաքի անկրկնելի մթնոլորտը:

«Այսօր երևանցիները չեն տնօրինում իրենց քաղաքը: Այն, ինչ տեղի է ունենում, պարզապես ցինիզմ է բնակիչների նկատմամբ, ինչը վկայում է պետական մտածելակերպի բացակայության և շահույթ հետապնդելու մասին», - ասաց Վարդանյանը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն իր հերթին նշեց, որ խնդիրը ոչ թե առանձին շինությունների պահպանման մեջ է, այլ` պատմական թաղամասների:

«Պայթեցման գործընթացն ինքնին սխալ էր կազմակերպվել: Բնակինչերը նախօրոք տեղեկացված չէին: Հայաստանի ճարտարապետների միությունը պետք է քննարկեր այս հարցը միայն վաղը», - ասաց Մինասյանը:

Ինչպես հայտնեց Մինասյանը, այսօր պայմանավորվածություն կա, որ տպարանի շենքի ճակատային մասը կպահպանվի: Ենթադրվում է, որ նրա տեղում հյուրանոց է կառուցվելու: