Բավ է պառակտվել
23-06-2014 09:40

Իսրայելում հայ հոգևորականներին ծեծի են ենթարկել

Իսրայելը, որը տարվել է հակասեմիտների դեմպայքարով, մոռացել է, որ հակասեմիտականությունից բացի կան նաեւ էթնիկ ու կրոնական անզիջողականության այլ դրսեւորումներ, որոնք, ի դեպ, ծաղկում են ապրում հենց Իսրայելում: Երուսաղեմի կենտրոնում Դավիթի աշտարակի մոտ, ոստիկանական բաժանմունքի հարեւանությամբ մի խումբ օրթոդոքս հրեաներ ծեծի են ենթարկել երկու հայ հոգեւորականի՝ Դիակոն Կարապետ Հայրապետյանն ու Հայր Շնորհքը: Այս մասին հաղորդում է Մենդել Կորսունսկին՝ «Նոյան Տապան» կրթա-մշակութային կենտրոնի մամուլի կցորդը:

Ըստ նրա՝ ինչպես եւ նախկինում, իսրայելական ոստիկանությունն անտեսել է այս միջադեպը, եւ մասնակիցներին չեն հայտնաբերել:
Ավելին, ոչ մի անգամ ոստիկանությունում այս փաստերի առթիվ գործ չի հարուցվել, մեղավորները մնացել են անպատիժ: Բացի այդ, հետաքրքիր է այն փաստ, որ ոստիկանությունից բացի, լռում են լրատվամիջոցներ:

«Որեւէ տարի առանց նման միջադեպի չի անցնում հայ հոգեւորականների նկատմամբ: Եթե Իսրայելի կառավարությունն այնքան է զբաղված համաշխարհային հակասեմիտականության դեմ պայքարով, որ մոռացել է այն մասին, որ իր տարածքում նաեւ այլ ժողովուրդներ են բնակվում, ապա միգուցե՞ ժամանակն է, որպեսզի Հայաստանի ԱԳՆ-ն Իսրայելի հիշեցնի այդ մասին»,- հարցնում է Կորսունսկին:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 1967թ.-ին Հայկական թաղամասի բնակիչ հայերի թիվը կազմում էր 16 000, այժմ՝ 1000: