Բավ է պառակտվել
01-10-2015 09:06

Իսպանիայի Սիյա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը: ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ բանաձևը ներկայացրել է Ձախ միության խոսնակ Վալենտին Մատեոն, որն իր խոսքում հակիրճ ներկայացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության դրդապատճառներն ու հետևանքները, այն պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու անհրաժեշտությունը: Քաղխորհուրդը ներկայացնող վեց կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունը ցեղասպանություն որակելու վերաբերյալ բանաձևին: Այս տարվա մարտի 26-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Իսպանիայի Պինտո քաղաքը: Մարտի 17-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Իսպանիայի Բետերա քաղաքը, իսկ հունվարի վերջին` Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը: Անցյալ տարվա հունիսին Իսպանիայի Նավարե ինքնավար համայնքի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր: Այդպիսով` Նավարեն դարձել էր Ցեղասպանությունը ճանաչած` Իսպանիայի չորրորդ շրջանը Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո: