Բավ է պառակտվել
28-01-2015 09:03

Իրաքում Իսլամիստները հայկական եկեղեցի են հրկիզել

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայկական եկեղեցի է հրկիզել: 
Հայտնի է, որ խոսքը Իրաքի հյուսիսի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մասին է, որը գտնվում է Մոսուլի Վահդա թաղամասում: 
Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սայեդ Մամուզինին հայտնել է, թե ««Իսլամական պետության» ապստամբները շարունակում են հասարակական վայրեր, մարդկանց տներ ու տաճարներ հրկիզել ու ավերել»: 
Մամուզինին նշել է, որ հրկիզված եկեղեցին պատկանում էր հայ համայնքին, այնտեղ կանոնավոր պատարագներ էին անցկացվում: 
Իսլամիստները Մոսուլում և Իրաքի հյուսիսում վերահսկում են սահմանել անցած տարվա ամռանից: Դրանից հետո հայերն ու այլ քրիստոնյաներ ստիպված են եղել փախչել Իրաքի Քրդստան: