22-09-2014 09:38

Իսլամական պետությունը պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական պետություն, ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, տեղեկացնում է արաբական Al Mayadeen հեռուստաընկերության կայքը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։