21-09-2016 11:28

Զորահանդեսի ընթացքում նոր զինտեխնիկա ներկայացվեց

Զորահանդեսի ընթացքում առաջին անգամ նոր զի«Իսկանդեր» հրթիռային օպերատիվ-մարտավարական համակարգեր և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր առաջին անգամ ցուցադրվեցին չորեքշաբթի Երևանում Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված զորահանդեսի ընթացքում:

Ռազմական փորձագետներն «Իսկանդեր»-ն անվանում են ղարաբաղյան հակամարտության գոտում զսպման կարևորագույն գործոն: Հայկական բանակում «Իսկանդեր» համակարգերի առկայության մասին տեղեկությունն ավելի վաղ է հայտնվել, սակայն համակարգերը ցուցադրվել են սեպտեմբերի 21-ին:

Բացի «Իսկանդեր»-ից, զորահանդեսին ներկայացվել են նաև «Տոչկա-Ու» և «Էլբրուս» հրթիռային մարտավարակկան համակարգեր (Р-17 բալիստիկ հրթիռներով, ՆԱՏՕ-ի որակավորմամվ՝ Scud), С-300, 152-մմ «Գիացինտ» թնդանոթներ կրակի բարձր հեռավորությամբ, ռադիոէլեկտրոնային պայքարի կայաններ, տանկեր, հետևազորի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայաններ, հակատանկային և դաշտային հրետանի, «Գրադ» ՀԿՌՀ-եր, WM-80, ՀՕՊ համակարգեր, հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր:

Երևանյան երկնքով անցան կործանիչներ և ռազմական ուղղաթիռներ, որոնք ներկեցին երկինքը հայկական եռագույնի երանգներով: