06-10-2014 14:12

Իշխանությունները չեն ցանկանում պայքարող տեսակին. Շահեն Հարությունյանի մայրը

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին մեղադրող կողմից 5 տարի անազատության դատապարտելու առաջարկը խոսում է այն մասին, որ իշխանությունը հարկ եղած դեպքում երեխային էլ չի խնայի. այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, նման կարծիք հայտնեց Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը:


Նա նշեց, որ Շահենի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել դեպքից միայն 5 ամիս անց, ինչը մտածելու տեղիք է տալիս:
«Նա այդ հինգ ամիսների ընթացքում շատ հանգիստ կարող էր երկիրը լքել, այսինքն` սա մի թերություն է նախաքննող մարմնի կողմից: Իսկ եթե իրականում որդուս գործողություններում լիներ հանցակազմ նրան մեղադրանք կառաջադրվեր ի սկզբանե: Բայց հետո ուղղակի տեսան, որ փոքր տարիքից պայքարող է, բարձրաձայնում է անարդարությունները, նաև Շանթի վրա ճնշում գործադրելու համար, մեղադրանք առաջադրեցին»,-ասաց նա:
Ռուզաննա Բադալյանը նաև նշեց, որ անչափահասին 5 տարվա անազատության դատապարտելով, իշխանությունը ցույց է տալիս, որ չի ուզում իր երկրում պայքարող տեսակ մեծանա: