Բավ է պառակտվել
06-04-2014 13:47

՛՛Միսս Հայաստան 2001՛՛-ի տիտղոսակիր Իրինա Թովմասյանի համար կանանց միամսյակի մեծագույն նվերը երրորդ դստերն ունենալու լուրն է

2001թ-ին ՛՛Միսս Հայաստան՛՛ դարձած 19-ամյա Իրինան այսօր հայտնի է ոչ միայն ՛՛նախկին գեղեցկուհի՛՛, այլ գեղեցկուհի գործարար, աշխատասեր ու փորձառու մայրիկ: Ապրիլի 7-ին ընդառաջ Իրինան Gisher.news-ի հետ զրույցում խոսեց կնոջ երջանկության գաղտնիքի, հոգեբանության և սիրո մասին: Անդրադառնալով կանանց միամսյակին Իրինան նշեց, որ կանանց կյանքում ամեն օրը պետք է տոնի վերածել: Իսկ ահա ապրիլի 7-ի ատավոտյան պատրաստվում է այցելել իր և ամուսնու մայրիներին. ՛՛Ինձ համար ամենամեծ շնորհավորանքն է նաև աղջիկներիս համբույրը, իսկ ահա օրվա մեծ մասը, բնականաբար կանցկացնեմ ամուսնուս հետ՛՛: Իրինա Թովմասյանի համար ապրիլի 7-ի ամենամեծ նվերն այն էր, որ տեղեկացել է երրորդ դստեր մասին.՛՛ Պատրաստվում եմ երրորդ դստերս լույս աշխարհ բերել, ինչի մասին միայն երազել կարող էի՛՛: Կին արմատի երազանքները մշտապես կապված են լինում սիրելի տղամարդու ու երեխաների ներկայության հետ, Իրինան բացառություն չէ: Խոսելով ամենաթանկ նվերի մասին, որ կինը կարող է ստանալ այս կյանքում, նա նշեց.՛՛ Ինձ համար մեծագույն նվեր է իմ ամուսնու և երեխաների սերը՛՛: Gisher.news-ն հետաքրքրվեց, թե առանց ինչի՞ կինը կդադարի ապրել. ՛՛Մայրանալուց հետո առանց երեխաների՛՛,-նշեց Իրինա Թովմասյանը, հավելելով, որ կնոջ կյանքում ամեն բան փոխվում է միայն մայրանալուց հետո, առաջին հերթին սկսում ես ապրել բալիկներիդ համար: ՛՛ Կնոջ կյանքում մեծագույն դեր ունի ընտանիքը, իսկ սիրելի ամուսնու ներկայությունը մղիչ ուժ է, կարելի է ասել ՝ մուսա՛՛,-նշեց Իրինան, ասելով, որ յուրաքանչյուր կնոջ կյանքում պիտի սիրող ու հավատարիմ ամուսին լինի:

Կանայք հուզական, ռոմանտիկ ու ՛՛լացկան՛՛ արարածներ են, ի՞նչը կարող է ստիպել կնոջն այլևս չարտասվել, այս հարցին Իրինան առանց տատանվելու պատասխանեց. ՛՛Երբ սիրելի մարդիկ առողջ են ու անհոգ, կինն ամենաերջանիկն է՛՛: Երբեմն կանայք ու տղամարդիկ չեն հասկանում միմյանց, սակայն կնոջ ուզածը շատ բան չէ, ընդամենը քաղցր խոսք կամ ռոմանտիկ արարք: Շատ կանայք ռոմանտիկան տեսնում են նաև տղամարդու խոսքերում: Իրինայի համար իր կյանքի ամենառոմանտիկ օրը տպավորվել է ամուսնու սիրո խոստովանությամբ: Այո, երբ ամեն ինչ անկեղծ է ու սրտից է բխում, կինը միանշանակ դա զգում է ու իրեն սիրված, ցանկալի և երջանիկ է զգում:
Կինը փխրուն է, շուտ կոտրվող, զգայական, շատ կանայք երբեմն չդիմանալով կյանքի հարվածներին ընկնում են հուսահատության գիրկը: Իրինա Թովմասյանը ևս ունեցել է նման օրեր, սակայն հարազատների աջակցության ու հոգատարության շնորհիվ կարողացել է հաղթահարել հուսահատությունը:

Սովորաբար տղամարդիկ ՛՛խուսափում են՛՛ գործարար կանանցից, բայց ՛՛Միսս Հայաստան 2001-ը՛՛ երբեք նման խնդիր չի ունեցել. ՛՛Իմ ամուսինը ՛՛գործարար կին՛՛ գաղափարը շատ նորմալ է ընդունում և գիտակցում է, որ ցանկացած կին աշխատելու և հաջողություններ գրանցելու իրավունք ունի՛՛:
Հայ կինը մշտապես աչքի է ընկել իր նվիրվածությամբ, հեզությամբ ու համբերությամբ, Gisher.news-ն հետաքրքրվեց, արդյո՞ք հայ կինը երջանիկ է այն դեպքում, երբ առաջին հերթին կարևրվում է կենցաղն ու երեխաների խնամքը. ՛՛Ըստ իս դա կախված է կնոջից, բայց մեծամասնությունը, կածում եմ, լիարժեք բավարարված չեն, քանի որ շատերի կյանքը սահմանափակվում է ընտանիքով, իսկ կնոջը դա քիչ է: Լավ ընտանիք ունենալ դեռ չի նշանակում լիարժեք սիրված լինել, կամ աշխատելու ցանկություն չունենալ կամ երջանիկ զգալ:

Իրինա Թովմասյանը հայ կանանց մաղթեց անսահման երջանկություն.՛՛Սիրելի կանայք գնահատեք Ձեզ և հիշեք, որ դուք ձեր ընտանիքում, լինի մեծ, թե փոքր, գլխավոր դերակատարն եք, իսկ Դուք, տղամարդիք սիրեք ձեր կանանց, սերն է ամեն ինչի սկիզբը՛՛:

Սյուզի Ասատրյան