Բավ է պառակտվել
03-04-2016 18:52

Ղարաբաղում մարտերի ինտենսիվությունը զգալիորեն նվազել է

Ղարաբաղի բնակելի շրջաններից ստացվող տվյալների համաձայն, ռազմական գործողությունները շարունակվում են նույն շրջաններում, միայն այն տարբերությամբ, որ ինտենսիվությունը զգալիորեն նվազել է։ Ականատեսները նշում են, որ վերջին ժամերի ընթացքում լուրջ ավերածություններ չեն եղել։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը հարձակողական գործողություններ է ձեռնարկել, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվում ոչ միայն հայկական զինված ուժերի դիրքերը, այլև` խաղաղ բնակավայրերը։ Մարտական գործողությունները շարունակվում են։