Բավ է պառակտվել
13-02-2016 10:40

Ինտերպոլը հրաժարվել է Խոդորկովսկու հկատմամբ հետախուզում հայտարարել

Ինտերպոլը մերժել է Ռուսաստանի հարցումը ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուազում սկսելու մասին, տեղեկացրել են կազմակերպության Լիոնի գրասենյակում: «Հարցումը քննարկելուց հետո Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը պարզել է, որ հարցումը չի համապատասխանում կազմակերպության կանոններին: Այդ կապակցությամբ Մոսկվայում Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոն տեղեկացվել է, որ Խոդորկովսկու նկատմամբ Ինտերպոլի լծակները չեն կարող գործադրվել»,- ասել են գլխավոր բյուրոյում: Ավելի վաղ, փետրվարի 11-ին Ռուսաստանում Ինտերպոլի բյուրոն միջազգային հետախուզում էր հայտարարել Խոդորկովսկու նկատմամբ՝ Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործի կապակցությամբ և տեղեկացրել, որ համապատասխան հարցում է ուղարկվել Ինտերպոլի Լիոնի գրասենյակ: