Բավ է պառակտվել
21-07-2015 18:43

Այս պահին շփման գծում ինտենսիվ փոխհրաձգություն է. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին անհանգիստ է. այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: 
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: Այս պահի դրությամբ կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է: 
Շփման գծի ողջ երկարությամբ հայ դիրքապահները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և իրավիճակը պահում աչալուրջ վերահսկողության տակ: 
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնային գծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,– ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում։