10-09-2014 16:26

ՀՀ-ում չկան ինքնասպանությունները կանխման մեխանիզմներ.սոցիոլոգ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեցմ որ ըստ առողջապահության նախարարության վիճակագրության՝ Հայաստանում 2013 թ. 98 ինքնասպանություն է կատարվել։ «Վիճակագրությամբ Հայաստանը մոտենում է իսլամական պետություններին և Կարիբյան ավազանի երկրներին, որտեղ համեմատաբար քիչ են ինքնասպանությունները, եւ հարյուրից ավելի պետություների մեջ զբաղեցնում է 93-րդ տեղը»,-ասաց նա։ Սոցիոլոգի խոսքով՝ ինքանսպանություն կատարողների 80 տոկոսը տղամարդիկ են, հիմնականում ծերեր, որոնք միայնակ են, չեն կարողանում իրենց կարիքները հոգալ: Ահարոն Ադիբեկյանը նաև նշեց, որ սխալ է կարծիքը, որ բարեկեցիկ ապրողները ինքնասպանություն չեն գործում։ «Նման բան չկա, տնտեսական ճգնաժամի ընթացքում Եվրոպայում հարյուրավոր միլիոնատերեր ինքնասպանություն գործեցին»,-մանրամասնեց մասնագետն ու հավելեց, «Երկրնորում, որտեղ միջինից ցածր են եկամուտները, և մարդկանց պահանջմունքները այնքան էլ բարձր չեն, քիչ են ինքնասպան են լինում»: Եզրափակելով ասուլիսը Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ՀՀ-ում չկան ինքնասպանությունները կանխման մեխանիզմներ, ոչ ոք այդ մարդկանց հետ չի աշխատում: