19-02-2015 12:57

ՀՀ-ում օտարերկրացին կաշառք է տվել իր կնոջ անձնագրի համար

Հայաստանի ոստիկանության աշխատակիցը կաշառք էր պահանջել արաբական ծագմամբ ՌԴ քաղաքացուց: Ինչպես հայտնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ արաբ Մահեր Մ.-ն, ով գործով անցնում էր որպես վկա, հայտարարել է, որ 2011 թվականին ոստիկանության աշխատակիցը իրենից $2500-ի չափով գումար է պահանջել ՀՀ քաղաքացի հանդիսացող իր կնոջը անձնագիր տրամադրելու համար: Երբ պարզվել է, որ իրեն չի հաջողվի ստանալ անձնագիրը, օտարերկրացին պահանջել է իրեն վերադարձնել գումարը: 2012 թվականին վերը նշված օտարերկրացին կրկին անգամ դիմել է ոստիկանություն, սակայն արդեն այլ հարցով: Եվ կրկին նրանից կաշառք են պահանջել և այս անգամ $12 հազար դոլարի չափով: Մահեր Մ.-ն հրաժարվել է տալ կաշառքը: Ինչպես հայտնում է աղբյուրը, 2014 թվականին ոստիկանության տվյալ աշխատակիցը դատախազ է նշանակվել: Մահեր Մ.-ի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Վարույթը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը: