Բավ է պառակտվել
15-12-2015 14:29

Օտարերկրացին ԱՄԷ-ում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Գերագույն դատարանը Ասիայի երկրներից մեկի համար լրտեսության մեջ մեղադրվող անձին դատապարտել է տասը տարվա ազատազրկման և 500.000 դիրհամ (մոտ 136 հազար դոլար) տուգանքի: Տվյալներով տղամարդը մեղադրվում է այլ երկրի հետ շփման մեջ լինելու և աշխատանքի վայրի մասին տեղեկություններ տրամադրելու մեջ, ինչով սպառնալիք է ստեղծել Միացյալ Արաբական Էմիրություններ ազգային շահերին: Ըստ դատարանի որոշման տղամարդը իր պատիժը կրելուց հետո երկրից կարտաքսվի: