Բավ է պառակտվել
03-02-2015 09:33

Հրդեհ Բաշինջաղյան փողոցում. «Նիսանն» այրվել է ամբողջությամբ

Փետրվարի 3-ին` ժամը 03:31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 169 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։53-ին, մարվել՝ ժամը 04։06-ին: Այրվել են «Օպել» մակնիշի 33 PS 907 պ/հ (վարորդ՝ Դ. Ա.) ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը, «Նիսան» մակնիշի 34 ZS 484 պ/հ (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենան ամբողջությամբ և ջերմահարվել է «Մերսեդես» մակնիշի 34 SP 182 պ/հ (վարորդ՝ Ն. Խ.) ավտոմեքենայի սկզբնամասը: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: