06-10-2014 13:17

Հակոբ Ինջիղուլյանի ծառայության հարցը դեռ անորոշ է.ՀՀ ՊՆ

«Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետազոտությունները դեռ շարունակվում են»,-news.gisher.ru-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ Պարոն Հովհաննիսյանի՝ միայն հետազոտության արդյունքները պարզելու հետո կորոշվի՝ Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայել, թե ոչ: «Ինջիղուլյանի հետ կապված դեռ իրավական հարցեր կան՝ իր նկատմամբ կատարված ոտնձգությունների առնչությամբ»,-նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել և ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան:

Տաթև Առաքելյան