Բավ է պառակտվել
26-04-2014 14:43

«Մարդկությունը վերջապես ամրագրել է, որ մտել է էկոլոգիական ճգնաժամ».բնապահպան

«Մարդկությունը վերջապես ամրագրել է, որ մտել է էկոլոգիական ճգնաժամ», սյսօր հրավիրված մամուլի ասուլսի ընթքացքում նման դիտարկում արեց բնապահպան, Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը: Վերջինիս համոզմաբ՝ Հայաստանում ամենակարևոր խնդիրը ընդերքօգտագործումն է: «Մի շարք օլիգարխների ձեռամբ մենք այսօր իջանք նախաինդուստրիալ մակարդակի: Շուրջ 19 պոչամբար ունենք, որոնք կարելի է համարել մեր երկրի քաղցկեղները: Թե որքանով նոր իշխանությունը կփորձի բնապահպանության ուղղվածությունը փոխել, չենք կարող ասել, քանի որ հույսեր էլ չենք տեսնում: Ամեն ինչ նույնն է, նրանք շեշտը դնում են ընդերքօգտագործման վրա»,-ընդգծեց Կարինե Դանիելյանը:
Ասուլիսին հրավիրված թր նաև «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն, անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին, ասաց, թե ՀՀ կառավարությունը Սևանա լճին միանգամից երկու մահացու հարված է հասցնում: «Դրանցից մեկն այն է, որ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որով Սևանա լճից բացթողումները հինգ տարվա ընթացքում կավելանան 40 տոկոսով»,-ասաց Տիկին Զարաֆյանը։ Իսկ ահա երկրորդ մահացու հարվածը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն» է, որի համաձայն՝ Սևանա լճում աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ: