Բավ է պառակտվել
09-05-2014 13:57

Ինձնից շատ միայն տրակտորն է աշխատում. Վ. Գասպարյան

Այսօր Հաղթանակ զբոսայգում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին լրագրողները հիշեցրել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը` կառավարության այն անդամը, որը չի կատարի ծրագիրը և կլինի անպատասխանատու, նրա հետ ճանապարհները կբաժանվեն:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է. «Վատ աշխատողից պետք է ազատվել: Ես վատ աշխատող ե՞մ: Ինձնից շատ երևի միայն տրակտորն է աշխատում, այն մետաղից է և դիմանում է»: