Բավ է պառակտվել
15-07-2015 15:44

«Ոտքի՛ Հայաստան»-ը բողոքի երթ անցկացրեց

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը այսօր բողոքի երթ անցկացրեց. Բաղրամյան պողոտայից՝ Հայաստանի գրողների միության շենքի հարակից տարածքից ցույցի մասնակիցները շարժվեցին Մելիք Ադամյան փողոց՝ իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակ՝ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցելու իրենց նամակը: Նախաձեռնությունը նամակում մասնավորապես նշում է, որ շարունակելու է քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չեղյալ հայտարարի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու իր հունիսի 17-ի որոշումը։ «Եթե մինչև օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն չընդունի այդ որոշումը, մենք կշարունակենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև պետությունը չհարուցի քրեական գործեր էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ», - հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։