Բավ է պառակտվել
26-06-2015 14:25

«Ոչ թալանին» նախաձեռնությունը ներկայացրել է իր պահանջները

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ՀՀ իշխանություններից իր պահանջները: Հայտարարությունը՝ ստորև:

1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով:

3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին: