02-10-2015 13:51

Ինչո՞ւ են պայթում մեքենաների գազաբալոնները

Այսօր լրագրողների հետ հանդրպմանը խոսելով ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնների պայթյունների դեպքերից «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, գազաբալոնները ունեն ժամկետներ և տեխնակական տվյալներ, որոնցով նախատեսված է, թե քանի անգամ կարելի է լիցքավորել բալոնը: Անընդհատ լիցքավորումն ու դատարկումը ժամանակի ընթացքում բերում է ճաքերի, ինչը հանգեցնում է պայթյունի. «Մետաղապլաստ բալոնները կարելի է լիցքավորել մինչև 50 ագամ, դրանց երաշխիքի ժամկետները 10-20 տարի են: Սովորաբար պայթում են մետաղյա բալոնները, իսկ մետաղապլաստի դեպքում, երբ առաջանում են ճաքեր, գազը սկսում է դանդաղորեն դուրս գալ»: Է. Հովհաննիսյանը նշեց, որ այսօր չի իրականացվում բալոնների մաշվածության ստուգում, ինչի արդյունքում այս տարի արդեն պայթյունի 7 դեպք է գրանցվել. «Անհրաժեշտ է ստուգել բալոնների հաստությունը, պայթած բալոնների հաստությունը 5 մմ է եղել: Տրանսպորտի նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկեր, որ հերթական տեխզննման ժամական բալոնները ստուգվեն»,- ասաց բանախոսը: ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը անդրադառնալով խնդրին, նշեց, որ կոնկրետ ավտոմեքենաների հետ կապված նախարարությունը գործառույթ չի իրականացնում, իրենց գործառույթը գազալցակայաններում ստուգոմներ անցկացնելն է: Ինչ վերաբերվում է գազաբալոնների պայթյուններին, ապա նա նշեց չնախատեսված գազաբալոնների օգտագործումը ( թթվածնի, ամոնյակի և ազոտի համար նախատեսված բալոններ են կիրառվում), մաշվածությունը և մեքենայի վրա ոչ մասնագետի կողմից տեղադրումը: Ինչ վերաբերվում է գազալցակայաններին, ապա մասնագետը նշեց, որ այստեղ հիմանական խնդիրը կապված է բարձր ճնշմամբ լիցքավորման հետ.« Գազը պետք է ունենա նաև համապատասխան ջերմաստիճան և խոնավություն: Վարչապետի և նախարարի հրամանով ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ տեղերում կա բարձր ճնշման խնդիր: Երեք գազալցակայանների աշխատանք դադարեցվել է», նշեց նախարարության աշխատակիցը: 

Մարինե Բարսեղյան