21-09-2015 13:57

Ինչո՞ւ է Արցախի անկախությունը նշվում սեպտեմբերի 2-ին. Մեկնաբանում է պատմաբանը

Պատմաբան Էդիկ Մինասյանը այսօր խոսելով անկախ Հայաստանի կարևորագույն նվաճումներից մեկի՝ հայկական երկրորդ պետության՝ Արցախի անկախ հանրապետության մասին՝ անդրադարձավ սեպտեմբերի 2-ի՝ Արցախի անկախության հռչակագրին. «Շատերն ասում են, թե այդ ինչպես եղավ, որ Արցախն ավելի շուտ անկախացավ, քան ՀՀ-ն: Պետք է հիշել մեր անկախացման գործընթացի՝ 1991թ. օգոստոսյան դեպքերը, երբ օգոստոսի 30-ին Ադրբեջանի ԳԽ-ն արտահերթ նիստ հրավիրեց և որոշում կայացրեց Ադրբեջանի անկախոթյան մասին: Ընդ որում այս հռչակագրում ձևակերպված էր, որ Ադրբեջանը համարվում է մուսաֆաթական Ադրբեջանի ժառանգորդը: Ուշադրություն դարձրեք՝ ոչ Խորհրդային, այլ մուսաֆաթական՝ 1918-20 թթ.Ադրբեջանի իրավաժառանգորդը, իսկ այդ շրջանում Արցախը Ադրբեջանի կազմում չի եղել: Արցախահայ համագումարները մերժեցին Ադրբեջանի տիրապետոթյան տակ մնալու հանգամանքը և բնական է, որ նման պայմաններում Արցախը պետք է շատ կարևոր որոշում կայացներ և այդ որոշոմը ընդունվեց: Սեպտեմբերի 2-ին հրավիրվեց ԼՂ ինքնավար մարզի և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը, որը ընդունեց սեպտեմբերի 2-ի պատմական որոշումը: Իսկ դեկտեմբերի 10-ին նշանակվեց հանրաքվե, որը իրականացվեց միջազգային դիտորդների անմիջական մասնակցությամբ և օրինականորեն ամրապնդեց անկախությունը, իսկ Ադրբեջանի ԳԽ-ն համարեց այն անօրինական և որոշում կայացրեց բռնի ուժով խանգառել այդ որոշմանը: Այդ պատմական իրադրությունը պատճառ դարձավ, որ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակի իր անկախությունը: Արցախի գոյությունը՝ իբրև պատմական փաստ, և կայացումը՝ մեր ամենամեծ նվաճումն է»,- նշեց պատմաբանը:

Մարինե Բարսեղյան