Բավ է պառակտվել
09-04-2014 12:07

՛՛Ջարդուխուրդ՛՛ եղած գազելներում ի՞նչի համար են պետք չվացուցակները

՛՛Ջարդուխուրդ՛՛ եղած գազելներում չվացուցակները պարզապես ավելորդություն են, այսպես է կարծում տրանսպորտի թանկացման դեմ պայքարող Անի Կաղինյանը: ՛՛Կանգառներում տեղադրված էլեկտրոնային չվացուցակներն ավելորդություն են այսօրվա տրանսպորտային միջոցների դեպքում, երբ երթուղային տաքսիները «ջարդուխուրդ» են՛՛,-նշեց նա ու հավելեց, որեԵրբ «ԳԱԶել»-ները ջարդուխուրդ են, նստարանները պոկվում են, չվացուցակները հաստատ ավելորդ են ու ոչ պիտանի: ՛՛Հատկապես որ չվացուցակներն աշխատում են WiFi-ով, որոնք պետք է տեղադրված լինեն տվյալ երթուղայինում: Իսկ դա ուղղակի անհնար է, որովհետեւ էդ «ԳԱԶել»-ներում դժվար թե նման հնարավորություն լինի՛՛,- նկատեց Անին: Քաղաքացիական ակտիվիստի խոսքով` տեղադրված չվացուցակները մեծ ծախսերի հետ են կապված: Բացի դրանից հենց այդ չվացուցակներից ընդամենը չորսն է գործում այս պահին: Ըստ նրա չվացուցակը ցույց է տալիս, որ ավտոբուսը կմոտենա հինգ րոպեից, սակայն այն արդեն մոտեցած է լինում: Նշենք, որ չվացուցակները գործարկվում են անցած տարվա սեպտեմբերից