Բավ է պառակտվել
05-04-2016 03:23

ՀՀ ՊՆ–ն սկսել է հրապարակել Ղարաբաղում զոհված հայ զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում սկսել է հրապարակել ղարաբաղա–ադրբեջանական ուժերի շփման գծում զոհված հայ զինծառայողների լուսանկարներն ու տվյալները։

Զոհված զինծառայողների տվյալները.

ՀՀՍ ծառայության պետ, մայոր Թորոյան Հայկ Վահանի (ծնվ. 1985թ., ԶՈՒ-ում 2002թ.-ից, Արաբկիրի ԶԿ, հասցե` ք. Երևան Խաչատրյան 99),

2-րդ հրաձգային գումարտակ 2 հխդ հրամանատար ավ լ-տ Ստեփանյան Մերուժան Արթուրի (ծնվ. 1993թ., ԶՈւ-ում 2009թ.-ից, Գյումրու ԶԿ, հասցե` Շիրակի մարզ, ք. Գյումրի),

1մհգ 2մհվ 2մհդ 2մհջ կրտ. ս-տ Իսկանդարյան Ռուբեն Աշոտի (ծնվ. 1993թ. 2014/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ, հասցե` ք. Երևան, Ա-3 թաղ. Անդրանիկի 55/12),

 4–րդ վաշտի հրամանատար, կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի (ծնվ. 1990 թ., 2007թ.-ից ՀՀ ԶՈւ-ում, Նորքի ԶԿ, հասցե՝ ք. Երևան, Նորքի 2-րդ զ-ծ , Մոլդովական փ. 48/16 բն, 37):

«Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին։ Փառք մեր հերոսներին»,– գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը Facebook-ի իր էջում:

4–րդ վաշտ 2–րդ դասակի 5–րդ ջոկատի գնդացրող, շարքային Սլոյան Քյարամ Քալայի (ծնվ. 1996 թ. 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ, հասցե՝ Արագածոտնի մարզ, գ Արտաշավան),

15–րդ վաշտ առաջին դասակ առաջին ջոկատի հրամանատար, սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի (2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ ք Մարտունի),

Զորամասի ԶՏ ծառայության պետ, մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի (ծնվ. 1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջան, գ. Տումի)

 Հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Մկրտչյան, ծնված` 1989թ։ ԶՈՒ-ում ծառայում է 2011թ.-ից, Արաբկիրի ԶԿ

Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ. ժամը 17:30

Հուղարկավորությունը` 05.04.2016թ. ժամը 14:00

Հասցե` Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցի

Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Նոդարիկ Մարգարյան, ծնված` 1963թ., Մատաղիսի ԶԿ,

Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ. ժամը 17:00

Հուղարկավորությունը` 05.04.2016թ. ժամը 13:00

Զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյան, ծնված` 1988թ.։ ԶՈՒ-ում ծառայում է 2006թ.-ից, Էջմիածնի ԶԿ,

Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ. ժամը 18:00

Հուղարկավորությունը` 05.04.2016թ., ժամը 14:00

Հասցե` Արմավիրի մարզ, գյուղ Ապագա, գյուղի մշակույթի տուն

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և Ադրբեջանի ԶՈւ–ի 3 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։