Բավ է պառակտվել
16-11-2015 16:21

ԴԱԻՇ-ը խոստանում է գրավել Ռուսաստանը

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները (այդ կազմակերպության գործունությունը ՈԴ տարածքում պաշտոնապես արգելված է) տեսաուղերձ են հրապարակել, որը սպառնալիք է պարունակվում Ռուսաստանի հասցեին: Ահաբեկիչները սպառնում են Ռուսաստանի տարածքում իրականացնել արյունալի հարձակումներ, գրավել Ուրալը, Կովկասը, Ղրիմը, Թաթարստանը, Մոսկվան: Հոլովակում ասվում է, հարձակումները Ռուսաստանի վրա շատ շուտով կսկսվեն: Տեսագրության տևողությունը 5 րոպե է, և կազմված է, և բաղկացած է ԴԱԻՇ –ի կողմից իրականացվող արյունալի մահապատիժների կադրերից: Ցույց են տրված ահաբեկչական հարձակումների, սպանությունների, գլխատումների և գնդակահարությունների դաժան տեսարաններ: «Ձեր կանանց հարճեր կդարձնենք, իսկ երեխաներին ծառաներ »,- կադրից այն կողմ ռուսերեն լեզվով երգում է տղամարդու ձայնը: «Ես կարդացել եմ այս տեսանյութի մասին գրառումները , բայց այն չեմ տեսել, ես տեղյակ չեմ տեսանյութի իսկության մասին, տեղյակ չեմ նաև աղբյուրների ճշգրտությունից: Սակայն, ամեն դեպքում ոչ մի կասկած չկա, որ դա մեր հատուկ ծառայությունների վերահսկման ենթակա նյութ է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ջիհադիստների ռեսուրսները, որոնց մեջ տեղադրված են այդ տեսանյութերը, մեր երկրում արգելված են: Հետախուզական գործակալությունները հետևում և արգելափակում են այդ ալիքները, ինչպես նաև սոցիալական ցանցերում ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերող խմբերին: Ռուսները հումորով են վերաբերվել այդ տեսահոլովակին: Մարդիկ կատակում են սոցիալական ցանցերում և արդեն տեսանյութի նմանակեումն է հայտնվել Վալերի Լեոնտևի հետ: Սակայն պետք չէ մոռանալ, Փարիզում բազմաթիվ կյանքեր խլած մի շարք ահաբեկչական հարձակումների և վերջերս Եգիպտոսում վթարի ենթարկված A321 ինքնաթիռի մասին, որի համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԴԱԻՇ-ը: Ռուսաստանում ավելանում է ոչ միայն ահաբեկչական հարձակումների, այլ նաև քրեական հանցագործությունների սպառնալիքը: ԴԱԻՇ-ի կողմնակիցները ավազակություն և թալան են անում, իսկ քրեական ճանապարհով ձեռք բերված միջոցները ուղարկվում են «ջիհադի» համար: Իսլամիստ հանցագործների աղմկոտ ձերբակալումները արդեն տեղի են ունեցել,Ուլյանովսկի մարզում և Մոսկվայի արվարձաններում: Սեպտեմբերի 17-ին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում , Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կովոլցովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի կազմում պատերազմում է 1,8 հազար ռուսաստանի քաղաքացիներ: