Բավ է պառակտվել
26-03-2016 16:06

ԻՊ-ը մտադիր է ահաբեկչություն իրականացնել Իսրայելի և ՌԴ-ի քաղաքացիների դեմ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մտադիր է Թուրքիայում Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիների դեմ ահաբեկչություն իրականացնել: Այդ մասին հայտնել են երկրի հետախուզության աղբյուրները: ԻՊ-ի այդ նախաձեռնության մասին հայտնի էր դարձել թուրքական Գազիայնթապ նահանգում խմբավորման մի խումբ անդամների ձերբակալությունից հետո։  Խմբավորման 10 անդամ ձերբակալվել էր թուրք-սիրիական սահմանին։ Մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել՝ 125 մարդ: