Բավ է պառակտվել
18-12-2013 11:21

Դժվարանցանելի են Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները. ԱԻՆ

Դեկտեմբերի 18-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դժվարանցանելի են Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Վայք-Սիսիան ավտոճանապարհին (Սարավան գյուղի մոտ), Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում  առկա է մերկասառույց: 

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: