Բավ է պառակտվել
04-02-2015 11:28

ICAO-ն կընդունի թռիչքների նոր չափանիշներ

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (International Civil Aviation Organization, ICAO) կարող է արդեն 2015 թվականի աշնանը փոփոխել թռիչքների կանոնները, հաղորդել է կազմակերպության խորհրդի նախագահ Օլումուիվա Բենարդ Ալիուն: Մասնավորապես, նախատեսվում է պարտադրել օդաչուներին զեկուցել ինքնաթիռի գտնվելու վայրի մասին յուրաքանչյուր 15 րոպեն մեկ թռիչքները հնարավորինս խիստ վերահսկելու նպատակով: Նոր չափանիշների ընդունման պատճառն է հանդիսացել 2014 թվականի մարտին Հարավ-Չինական ծովի մոտ Malaysia Airlines ինքնաթիռի անհետացումը, ինչպես նաև նույն ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կոծանումը Դոնեցկում նախորդ տարվա հուլիսին: «Նոր չափանիշների ընդունումը առաջին կարևորագույն քայլը կդառնա քաղաքացիական ավիացիայի վերահսկման ընդհանուր կառուցվածքի ստեղծման գործում», - ասել է Ալիուն: Նա հավելել է, որ փետրվարի ընթացքում այս առաջարկությունները կուղղվեն ICAO-ի բոլոր անդամներին ճանաչողական նպատակներով: «Մենք ակնկալում ենք, խորհուրդը կընդունի տվյալ փաստաթուղթը արդեն այս տարվա աշնանը», - նշել է նա: