24-01-2014 12:46

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն ի գիտություն է ընդունել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը: Այնուհետև խորհուրդը քննարկել և տեխնիկական փոփոխություններ է կատարել խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության հետ գործող պայմանագրում: Վերջինս իրականացնելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային հատվածի մոտ 50կմ երկարությամբ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն: Զեկուցվել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի բաղադրիչի իրականացման ընթացքի մասին: