Բավ է պառակտվել
31-10-2014 19:46

Համագործակցության հուշագիր՝ Նոր Նորք վարչական շրջանի և ԼՂՀ Քաշաթաղի շրջանի միջև

Երևանի և Ստեփանակերտի միջև դեռևս 2012 թվականին ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կարևորվել էր նաև Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը: Այդ համատեքստում արդեն այս տարվա հուլիսին ԼՂՀ կատարած այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը համագործակցություն հաստատման պայմանավորվածություն էր ձեռք բերել Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ:
Ծրագիրը կյանքի կոչելու և արդեն գործնական փուլ տեղափոխելու նպատակով Արմեն Ուլիխանյանը հանդիպել է այդ նպատակով Երևան այցելած Քաշաթաղի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ուլիխանյանը նշել է, որ այցի շրջանակում ստորագրվելիք հուշագիրը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության հաստատման և զարգացման համար:
Հանդիպման շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն ու ԼՂՀ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է փոխշահավետ համագործակցություն ծավալել տարբեր ուղղություններով: Մասնավորապես առանձնացվել է կրթության, մշակույթի, կառավարման, փորձի փոխանակման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներ:
Հանդիպման ժամանակ կողմերը համոզմունք են հայտնել, որ հուշագրում նախանշված բոլոր առաջնահերթություններն առաջիկայում կստանան ծրագրային ընթացք, և քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: