Բավ է պառակտվել
13-09-2014 09:06

Ավելի քան 100 հումանիտար բեռով մեքենա անցել են Ուկրաինայի սահմանի մաքսակետը

Ռուսական «Դոնեցկ» անցակետում մաքսային ստուգում է անցել  ավելի քան  100 մեքենա` ռուսական հումանիտար բեռով: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  Հարավային մաքսային վարչության ներկայացուցիչ Ռայան Ֆարուկշինին:   «Առավոտվա 7-ի դրությամբ մաքսային ստուգումն անցել է հումանիտար բեռով 100 մեքենա», — նշել է Ֆարուկշինը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական հումանիտար օգնությամբ առաջին 70 մեքենաները անցել են Ուկրաինայի սահմանը եւ սկսել առաջ շարժվել: