Բավ է պառակտվել
12-03-2014 11:27

Հուլիսին Հայ եկեղեցու երիտասարդաց միավորման ներկայացուցչական ժողով կգումարվի

Մարտի 11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի առաջնորդ, Հայ եկեղեցու երիտասարդաց միավորման (ՀԵԵՄ) հոգևոր պատսխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայ եկեղեցու երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի ժողով: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Ժողովին մասնակցում էին ՀԵԵՄ բուհական պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, ինչպես նաև գրասենյակի աշխատակազմը:

Ժողովի ընթացքում քննարկվել են առաջիկայում` հուլիսի 1-4-ը, գումարվելիք ներկայացուցչական ժողովի կազմակերպական հարցերը: Որոշվել է, որ ժողովին մեկական ներկայացուցչով կմասնակցեն Հայ եկեղեցու բոլոր նվիրապետական աթոռներն ու թեմերը: Ներկայացուցչական ժողովի օրակարգում որոշվել է քննարկել 2015 թ. գումարվելիք 3-րդ պատգամավորական ժողովի կազմակերպչական աշխատանքները և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման ծրագիրը:

Քննարկման ընթացքում Հովնան Սրբազանը կարևորել է միջթեմական երիտասարդական համագործակցության ծրագրերի մշակումը, որոնք նույնպես կարծարծվեն առաջիկա ներկայացուցչական ժողովին: Իսկ գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը Հովնան Սրբազանին ներկայացրել է կատարված աշխատանքները, քննարկվել են առաջիկա ծրագրերը:

Ժողովին հրավիրված էր նաև Մայր աթոռ Սբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ում հետ քննարկվել են քույր եկեղեցիների երիտասարդական թևերի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: