Բավ է պառակտվել
18-08-2014 17:11

Հայոց ցեղասպանության 100-ամյակին Հռոմի պապը պատարագ կմատուցի

Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս կարդինալ Մարիո Պոլին Բուենոս Այրեսի Նարեկի Սբ Աստվածածնի հայ կաթոլիկ եկեղեցում հայտարարել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ի նշանավորումն Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի սուրբ պատարագ կմատուցի, հայտնում է արգենտինահայերի Prensa Armenia լրատվամիջոցը: Դա տեղի կունենա Վատիկանում Սուրբ Պետրոսի բազիլիկում 2015-ի ապրիլի 12-ին: Նարեկի քահանա Պաբլո Հաքիմյանը մանրամասնել է, որ Հռոմի պապը արձագանքել է պատրիարք Ներսես Պետրոս XIX -ի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին պատարագ մատուցելու հրավերին, որը հղվել էր մեկ տարի առաջ:

Անցած տարի հունիսին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Ներսես Պետրոս XIX -ի հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապը ընդունել էր նաև Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքի դստերը, բռնել նրա ձեռքն ու ասել. «Դա քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունն էր»:

Այս քայլը վրդովմունք էր առաջացրել Թուրքիայի ԱԳՆ-ում, հայտարարություն էր տարածվել, որում ասվել էր, որ «Ֆրանցիսկոս պապի այս արտահայտությունները բացարձակ անընդունելի են»: