Բավ է պառակտվել
28-05-2014 08:00

Հռոմի պապը 2015-թ-ին հնարավոր է այցելի Հայաստան

Հնարավոր է, որ Հռոմի պապի այցը Հայաստան կայանա 2015թ.: Գրում է «Nouvelles d'Arménie» հանդեսը՝ վկայակոչելով ֆրանսիական կաթոլիկ «La Croix» թերթը:

«90 տոկոսով, տա Աստված, Հռոմի պապի այցը Մայր Աթոռ կկայանա 2015թ., մեր նահատակների սրբացման կապակցությամբ»,- Հռոմում Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին Բ կաթողիկոսի հանդիպումից հետո ասել է Տեր Շահե վարդապետ Անանյանը:

Պապի այցը խորհրդանշական մեծ նշանակություն կունենա, քանի որ կնշանակի, թե Վատիկանը ճանաչումէ Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արեց Հովհաննես Պողոս 2-րդ պապը 2001թ: