Բավ է պառակտվել
30-07-2014 15:39

Այս ամռանը ջերմաստիճանը 40-ի շեմը չի անցել.Զ. Պետրոսյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը նշեց, որ այս ամռանը ջերմաստիճանը 40-ի շեմը չի անցել, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 17-ին՝ հասնելով 38-39 աստիճանի: «Այս տարի այրվել է ընդամենը մի քանի հեկտար խոտածածկ տարածք, իսկ մեծածավալ անտառային հրդեհներ չեն գրանցվել», -անդրադառնալով այս ամռանը խոտածածկ տարածքներում գրանցված հրդեհներին՝ տեղեկացրեց ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը:
Ասուլիսի մյուս բանախոս բժիշկ-սրտաբան Վահե Սարգսյանն էլ խոսելով մարդու առողջության վրա բարձր ջերմաստիճանի ազդեցության մասին ասաց, որ ցերեկային ժամերին մեծահասակները, հատկապես սրտանոթային խնդիրներ ունեցողները, պետք է խուսափեն դրսում լինելուց և ավելի շատ ժամանակը անցկացնեն հով տեղերում: