Բավ է պառակտվել
30-07-2015 10:52

Հրդեհ՝ Երևան-Թբիլիսի էլեկտրագնացքի շարժակազմի քարշակում

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախճրեին ժամը 19.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագած երկաթգծի 3-րդ կմ-ին այրվում է երկաթգծի շարժակազմի քարշակը: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Թբիլիսի ընթացող «Վրացական երկաթուղիներ» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրագնացքի (տեղափոխում է 24 դատարկ ցիստերն) շարժակազմի քարշակի գեներատորային հատվածի էլեկտրական վահանակում: Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.03-ին, մարվել՝ 21.14-ին: Այրվել են էլեկտրական վահանակը և էլեկտրական մալուխներ: