23-12-2013 16:59

Հրդեհ Վարուժան փողոցում

Այսօր, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դանիել Վարուժան փողոցի տներից մեկին կից շինությունում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է տան տանիքը և կից խորդանոցը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.23-ին, մարվել` 15.07-ին: Ամբողջությամբ այրվել է տանը կից խորդանոցը (30 քմ) ` տնտեսական ու կենցաղային իրերով, ինչպես նաև տան տանիքը (60 քմ):