Բավ է պառակտվել
18-11-2014 08:39

Հրդեհ Մարզահամերգային համալիրում

նախօրեին՝ ժամը 21.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում է գտնվում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: