18-01-2014 13:29

Հացի փռում հրդեհ ե բռնկվել

Այսօր, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուսինյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հացի կրպակից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մինֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հացի փռում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.48-ին, մարվել` 10.56-ին:
Այրվել են կենցաղային իրեր և կախովի առաստաղից մոտ 2 քմ հատված: