Բավ է պառակտվել
30-09-2013 12:20

Հրդեհ «Գրանդ Քենդի» ընկերության տարածքում

Նախօրեին ժամը 22.53-ի Կոտայքի մարզի Արզական գյուղում այրվել է 6 չբնակեցված տնակ: Տնակները գտնվում էին «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 04.05-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին հրդեհ էր բռնկվել «Գրանդ Քենդի» ընկերության երևանյան գործարանի տարածքում: