19-01-2014 10:37

Հրդեհ՝ Արցախի փոխոցում, բնակիչը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում

Հունվարի 19-ին, ժամը` 04.04-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 8/2 շենի 10-րդ հարկի բնակարանում: Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԿ ՕԽ-ն, ավտոսանդուղք և ջրատար:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 40-րդ բնակարանի հյուրասենյակը և մասամբ` շքամուտքը (ընդհանուր` մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.48-ին, մարվել` 05.00-ին:

Բնակարանի սեփականատեր 1971 թ. ծնված Կ. Չ.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Բնակիչներ` 2008 թ. ծնված Դ. Չ.-ը և 1998 թ. ծնված Հ. Չ.-ն, տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն` դուրս են գրվել: