Բավ է պառակտվել
03-04-2014 14:57

ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը. ԱՆ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արդարադատության նաժարար Հրայր Թովմասյանն անրդառնալով երեկ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմանն ասաց, որ եթե որևէ անձի կողմից մինչև սեպտեմբերի 30-ը չիրականացվի օրենքի բոլոր դրույթները, ապա դա կառաջացնի իրավական հետևանքներ:
«2006-ից, երբ ՍԴ-ի մասին օրենքը ընդունվեց, ամրագրվեց մի քանի ընթացակարգ նրա որոշումը ուժի մեջ մտնելու մասին: ՍԴ-ի որոշումը կարգավորվում է ՍԴ-ի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասով, ինչը ենթադրում է, որ հակասահմանադրական ճանաչված օրենքը ավելի ուշ ժամանակահատվածում է ուժը կորցրած ճանաչվում»,-ասաց նա: Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ «ՍԴ-ն ասել է, որ պարտադիրի այս էլեմենտները հակասում են Սահմանադրությանը, բայց ՍԴ-ն չի ասել, որ «պարտադիր» չպետք է լինի»,- ասաց նա: Անրադառնալով այն հարցին, թե կվերադարձվելեն այս երեք ամիսների ընթացքում արված պահումները, նախարարը բացառեց և նշեց, որ կմշակվեն վերահաշվարկի մեխանիզմներ, իսկ թե դրանք ինչ կերպ կարվի, դեռևս պարզ չէ: Հարցին, թե ՍԴ որոշումից հետո արդյոք չի հետևում, որ ներկայիս կառավարությունը պետք է հրաժարական տա, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «2006թ-ից հետո մինչ օրս մի շարք օրենսդրական ակտեր, որոնք ճանաչվել են հակասահմանադրական, պակաս կարևոր չեն եղել: Եթե այդպես լիներ, ապա Սահմանադրությունը կսահմաներ, որ եթե որևէ օրենք Սահմանադրությունը հակասահմանադրական է համարում, ապա նախարարությունը, Ազգային ժողովը պետք է հրաժարական տան»,-ասաց նա: