20-12-2013 16:36

Դատաիրավական բարեփոխումներից են կախված երկրի տնտեսությունն ու մյուս ոլորտների հաջողությունները. Հ.Թովմասյան

Այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ինչպես որ կանխատեսելի էր, նախարարը անրադարձավ ՄԻՊ զեկույցին, նշելով որ եթե վերջինս լի ենր Մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանի փոխարեն, նման զեկույց չէր գրի, սակայն հայտարությունը համարեց մտահոգ մարդու աշխատանք:

Հրայր Թովմասյանը նաև նշեց, որ ՄԻՊ-ի առաքելությունը լուծման ճանապարհներ ցույցտալն է. «ՄԻՊ-ի զեկույցի հետ, ես խնդրեցի վերհանել իմ բոլոր ելույթները այդ թեմայով, իմ դատողությունները: Ես ինքս միշտ ասել եմ, որ վստահության պակաս կա դատաիրավական համակարգի նկատմամբ, բայց միաժամանակ սա չի նշանակում, որ գործադիրին, կամ օրենսդիրին վստահում են»,– ասաց նախարարն ու հավելեց. «Մեզ պետք է դատավորների վերապատրաստման արդյունավետ համակարգ: Հենց այսօր ընթանում են դատավորների բանավոր քննությունները, որոնց ներկա են նախարարության և Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները, որպես դիտորդ»: Ըստ Հրայր Թովմասյանի, համակարգը իդեալական դարձնելու համար անհրաժեշտ է մի ռենտգեն ապարատ, որով հնարավոր կլինի ստուգել մարդկանց արդարամտությունը, ինչը հնարավոր չէ:

Նախարարը ՄԻՊ-ի վերջին զեկույցը համեմատեց կծկված ոզնու հետ, որը միայն փշեր է ցույց է տալիս կարծիք ստեղծելու համար, թե ոչինչ հնարավոր չէ անել ոլորտում և որ բոլորը սրիկաներ են: Վերջինիս խոսքով ՝երկրում առկա վիճակի համար իշխանություններին դատապարտելուց առաջ, թող յուրաքանչյուրն ինքն իրեն հարցնի, թե ինչ կարող էր ինքն անել խնդիրները լուծելու համար։ «Իհարկե, դատաիրավական բարեփոխումներից իմ ակնկալիքները ավելի մեծ էին, բայց մի շարք կարևոր ակտեր ընդունվեցին ավելի ուշ, քան նախատեսված էին: Վստահ եմ, որ մյուս տարին, չասենք բեկումնային, բայց շոշափելի փոփոխությունների տարի կլինի»,- համոզմունք հայտնեց նախարարը: Նախարարը վստահ է, որ դատաիրավական բարեփոխումներից կախված են ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ մյուս ոլորտների հաջողությունները: