Բավ է պառակտվել
24-04-2014 15:14

«Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի կողմից չի կարող ոչ մի զիջում լինել».Հ. Հակոբյան

«Հայոց ցեղասպանությունը չճանաչել ու ժխտել նշանակում է, որ Թուրքիայի իշխանություններն այսօր էլ շարունակում են ոճրագործությունը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու ավելացրեց, որ Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Gisher.news-ի լրագրողի փոխանցմամբ, նախարարը նաև նշեցլ է, որ Հայաստանի կողմից այս կարևորագույն հարցում չի կարող ոչ մի զիջում լինել. «Մենք 1,5 միլիոն նահատակ ենք տվել և այդ մասին ընդգծել է նաև երկրի ղեկավարը»: