Բավ է պառակտվել
17-06-2014 10:21

Թբիլիսիում կայացել է Հրանտ փղիկի ու հարսնացուի առաջին հանդիպումը (տեղանյութ)

Հունիսի 12-ին Վրաստան տեղափոխված Հրանտ փղիկը, հունիսի 15-ին Թբիլիսիի կենդանաբանական այգում հանդիպել է 17-ամյա Մալկա փղիկին, հայտնում է Новости-Грузия-ն: «Այսօր ասիական փղերի համար շատ հետաքրքիր և կարևոր օր էր: Կայացել է Հրանտի և Մալկայի առաջին ժամադրությունը: Բոլորը լարված էին և չգիտեին, թե ինչով կավարտվի հանդիպումը», - կենդանաբանական այգուց ստացված հաղորդագրության մեջ: Կենդանաբանական այգու աշխատակիցները զինվել էին պլաստմասե շշերով և քարերով, որպեսզի փղերի միջև վեճ ծագելու պարագայում աղմուկի միջոցով բաժանեին կենդանիներին:
Բարեբախտաբար, առաջին ժամադրությունը բարեհաջող է անցել: Հաջորդ հանդիպումը նախատեսված է այսօր: