Բավ է պառակտվել
12-06-2014 10:20

Հրանտ փղիկը ՛՛ամուսնության նպատակով՛՛ մեկնում է Վրաստան

Թբիլիսիի կենդանաբանական այգին այսօր նոր կենդանի կունենա. Երևանից Հրանտ փիղը տեղափոխվել է Վրաստան։

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Թբիլիսիի կենդանաբանական այգում Հրանտին սպասում է Մալկա անունով հարսնացուն։

«Մեր աղջիկը սպասման մեջ է։ Կատակ չէ՝ փեսացուն է գալու։ Բոլորը չէ, որ 6 տոննա կշռող փեսացու ունեն։ Յուրաքանչյուր հարսնացուի պես մեր աղջիկն էլ է պատրաստվում հարսանիքին։ Նրան մանիկյուր և պեդիկյուր են անում։ Այնպես որ, մենք լավ ենք պատրաստվում»,- ֆեյսբուքյան էջում գրել են կենդանաբանական այգու աշխատակիցները՝ չթաքցնելով իրենց ուրախությունը։

«Հրանտը կմնա Թբիլիսիում, իսկ փոխարենը Երևան կուղարկվի ավելի փոքր փղիկ»,-հաղորդել է Թբիլիսիի կենդանաբանական այգու մամուլի քարտուղարը։

Հաղորդվում է, որ Թբիլիսիում Հրանտին սպասում է ոչ միայն հարսնացուն, այլև բժիշկները։ Հիվանդ փիղն այստեղ վիրահատության է ենթարկվելու։